Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից
АНАЛИТИКА
4․5 ժամ տևած իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բացահայտեց իր բոլոր վախերը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործունեությունից։ Կարապետյանը, հիշեցնենք, Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու համար կալանավորված է։ Կալանավայրից էլ հայտարարություն է տարածել, որ նոր քաղաքական ուժ է ստեղծելու Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար։ Երեկվա ասուլիսում Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաբերող մի քանի հարցեր են եղել Փաշինյանին, և բոլոր դեպքերում էլ Փաշինյանը նյարդային արձագանք է տվել՝ ցույց տալով, որ իրականում ավելի շատ վախեցած է հենց Սամվել Կարապետյանից, քան այլ ընդդիմադիր ուժերի ակտիվությունից։
Փաշինյանը նախ հայտարարել է, թե Սամվել Կարապետյանը, լինելով 3 երկրի քաղաքացի, Հայաստանում չի կարող զբաղվել քաղաքականությամբ, երբ օրենսդրությունը նրան արգելում է լինել թե՛ վարչապետին, թե՛ պատգամավորի թեկնածու։ Ապա պնդել է, թե Հայաստանում նոր ստեղծվող քաղաքական ուժը կապված է արտաքին ուժերի հետ։ «Հայաստանը հո «պրախադնոյ դվոռ չի կամ մարիոնետների թատրոն։ Իմ համոզմամբ չի»,- ասել է Փաշինյանը։ Իհարկե, որևէ կերպ չի նշել, որ հենց իր օրոք է Հայաստանը դարձել «պրախադնոյ դվոռ», իր իշխանությունն էլ մարիոնետների թատրոն է թուրք ադրբեջանական տանդեմի ձեռքին։
Պնդելով, որ Կարապետյանը իրականում խնդիրներ ունի օրենքի հետ, փորձում է տեղավորվել քաղաքականության մեջ, որպեսզի ձեռք բերի քաղհալածյալի իմիջ՝ նա կրկին շարունակել է սպառնալիքներ տեղալ, ասել, թե պետության համը մնալու է նրանց բերանները։ Պնդել է, թե նույն հայտարարությունները Սամվել Կարապետյանը չէր կարող անել իր հիմնական քաղաքականության երկրում՝ նկատի ունենալով Ռուսաստանը։ Ընդհանրապես, գործող իշխանությունների և նրանց պարագլխի նյարդային արձագանքը վկայում է, որ իշխանությունը հասկանում է այն վտանգները, որ որոնց առջև կանգնած է, և իրականում շան պես վախենում թե՛ ռուսաստանցի մեծահարուստ Կարապետյանից, և թե՛ նրա քաղաքական ակտիվությունից։
Էմմա Հովհաննիսյան




















































