ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր Կամենդատյան
БЛОГԺողովուրդ ջան!
Երբ Ռուսաստանի Դաշնությունը արգելեց Հայաստանից ծաղիկների արտահանումը՝ պատճառաբանելով, թե իբր մեր ջերմոցները նման ծավալ չեն կարող արտադրել, մեկ բան պարզ դարձավ. նրանք կասկածում էին, թե Հայաստանը ստվերային վերաարտահանման կենտրոն է դարձել։
Բայց ես հարց ունեմ՝ երբ տոննաներով «պուտինական» ոսկի անցավ Հայաստանի վրայով դեպի հոնԿոնգ եվ արաբական էմիրաթներ, ո՞ւր էր այդ նույն կասկածը։
Ուր էր հսկողությունը, ուր էր մաքսային ծառայությունների աչալրջությունը։ Միթե՞ ՌԴ պաշտոնյաները չէին հասկանում, որ Հայաստանը չունի ո՛չ այդքան հանքավայր, ո՛չ այդքան վերամշակման հզորություն։
Իհարկե հասկանում էին։
Սա նշանակում է, որ փոքր արտադրող հայ ֆերմերի ծաղիկը պիտի կասկածելի լինի, բայց միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանումը՝ անցնի առանց մեկ հարցի։
Սա կոչվում է երկակի ստանդարտ, սա կոչվում է քաղաքական պատվեր, սա կոչվում է դաշնակցի չարաշահում։
Եվ սա պատահական չէ։ Երբ Հայաստանը փորձում է ինքնուրույն շարժվել՝ մեր ձեռքերն են կապում։ Բայց երբ Հայաստանը դառնում է մեծերի խաղի գործիք՝ հանկարծ բոլորը կուրանում են։
Մենք այլևս չպետք է լռենք։
Չպետք է թույլ տանք, որ մեր գյուղացին սահմանում կանգնի՝ իր աճեցրած ծաղիկով, իսկ օլիգարխի ոսկին սահուն անցնի՝ առանց ստուգման։
Հայաստանն այլևս չպետք է լինի անցուղի, սխեմաների կենտրոն, կասկածի տեղ։
Մենք պիտի կառուցենք երկիր, որտեղ մեր արտադրողը արժանանում է հարգանքի, իսկ ոչ թե ստվերային բիզնեսը՝ արտոնության։
Հենց սա է մեր պայքարի իմաստը։
Հանուն արդարության։ Հանուն իրավահավասարության։ Հանուն արժանապատիվ Հայաստանի
Հայաքվե միավորման սոցիալ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կամենդատյան։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



