Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի կողմից Ռուսաստանից դեպի Հայաստան նավթի տարանցման դադարեցումից հետո Հայաստանում հեղուկ գազի գների 40%-ով բարձրացման մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ապատեղեկատվություն է որակել, շեշտելով, որ այն «ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և այդ հարցը քաղաքական խնդրի վերածելու փորձի», հաղորդում է Грузия Online-ը։
Եկամուտների ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «բեռնաշրջանառության աճի համատեքստում միջազգային փոխադրումներով զբաղվող տրանսպորտային միջոցներին առնչվող բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ/բարելավված ռեժիմով՝ դրանց անխոչընդոտ անցումն ապահովելու համար»։
Բացի դրանից, Վրաստանի բոլոր մաքսային կետերի մաքսային ծառայողները լիովին պատրաստ են անհապաղ, շուրջօրյա ստուգումներ անցկացնել ինչպես անհատների, այնպես էլ ուղևորատար և թեթև տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պնդում է, որ լրատվամիջոցների տարածած (նավթամթերքով բեռնված տրանսպորտային միջոցների) լուսանկարներն ու տեսանյութերը չեն արտացոլում մաքսային անցակետերում, այդ թվում՝ «Կազբեգի» մաքսային կետում իրական վիճակը, որտեղ կարճ ժամանակով դիտվել է բեռնատարների փոքր կուտակում, որն ամբողջությամբ վերացվել է։
Անցյալ տարվա տվյալներով՝ «Կազբեգի» մաքսակետով երկու ուղղություններով էլ մաքսազերծվել է 364 հազար 670 բեռնատար։
«Մաքսային վերահսկողության ընթացակարգերը գտնվում են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության խիստ վերահսկողության ներքո, և այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում։ Բացի դրանից, կրկին կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկությունների տարածումից», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































