Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ
СПОРТՄոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիտները շարունակում են նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին` ուսումնամարզական հավաք անցկացնելով Սանկտ-Գալենում: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն ամեն օր երկու մարզում են անցկացնում, իսկ երեկոյան գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևը ժամանակ է հատկացնում մարտավարական վարժություններին:
«Սպարտակի» այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել են նորեկ Զե Լուիշը և հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը վերջին շրջանում վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: Զե Լուիշը և Մովսիսյանն այսօր մարզվել են ամբողջական ծանրաբեռնավածությամբ, բացի այդ շարունակելու են կատարել ֆիզպատրաստվածության մարզիչ Օլեգ Սամատովի հրահանգները, որպեսզի կարճ ժամանակում լավ մարզավիճակ ձեռք բերեն:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



