Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք

ПОЛИТИКА

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։  Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։ 

Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյաներին» ընկալելի այլընտրանք չտեսնելով։  Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։  Ինչպես ասվում է, նախորդ իշխանությունը... նախորդ իշխանություն է, անկեղծ լինենք՝ նրանից բաժանվելու պատճառներ կային: Ու այնպես է ստացվում, որ մեր քաղաքացիների մի մասը ստիպված է լինում ընտրել  երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։

Բայց որ պակաս հետաքրքիր հարց է, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի ընկալելի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։  Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։ Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե նույնիսկ չէին էլ միանում, ապա, միևնույնն է, իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։ Որպես  «երրորդ ուժ» էին պատկերացնում նաև Եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ Եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ, ահա, քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:

Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում.  որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարների թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրանց գլխատում է իշխանությունը, կամ նրանք ստիպված են աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը՝ կորցնելով «այլընտրանք» լինելու հնարավորությունը:  Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության՝ միանալու արդեն իսկ ձևավորված նախկին-ներկա ընդդիմադիր  հոսանքներին։  Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածներում։

 Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…

Եվ, ահա, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը ՝ ուժեղ և ինքնուրույն գործիչ, հուլիսի 14-ին հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։  Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է  իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում:  Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց և ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն,  հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը:

Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները  պարտադրել են հասարակությանը։  Ի շարունակություն այս մտքի՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն  իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։  Այսինքն, Կարապետյանը նախ՝ անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։  Եվ երկրորդ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։  Ռեժիմ, որը հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։ 

Պատահական չէ, որ շատ են հույս-կարծիքները, թե Հայաստանում վերջապես հայտնվել է մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաներին։

Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։   Եվ գուցե Հայաստանում կարող է կայանա միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։  Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։  Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана