Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունը
ЭКОНОМИКА
Այհովայի պետական համալսարանի կողմից Էյմսի մոտ գտնվող արևային էլեկտրակայանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բանջարեղենը կարող է հաջողությամբ աճել արևային վահանակների տակ, գրում է pravda.ru–ն։ Բանջարեղենի տեսակներից մի քանիսը նույնիսկ ավելի լավ արդյունքներ են ցույց տվել համեմատած այն վերահսկիչ հողամասերի հետ, որտեղ դրանք գտնվում են լիարժեք արևի լույսի ներքո։ Այս հայտնագործությունը մաքուր էներգիայի աճող պահանջարկի պայմաններում կարևոր հետևանքներ կունենա գյուղատնտեսական հողերի և արևային էներգիայի զարգացման հավասարակշռության համար։
Alliant Energy-ի 10 ակր արևային տարածքում չորս տարվա գյուղատնտեսական ուսումնասիրության առաջին տարում գիտնականներն ուսումնասիրում են բերքատվությունը, հողի առողջությունը և արևային վահանակների ազդեցությունը էկոհամակարգի վրա։ Նրանք պարզել են, որ վահանակներից առաջացող մասնակի ստվերը դրական ազդեցություն է ունեցել ջերմության և երաշտի նկատմամբ զգայուն բանջարեղենի վրա։ Այգեգործության պրոֆեսոր և նախագծի ղեկավարներից մեկը՝ Աջայ Նաիրը, ասել է, որ կարելի է վստահորեն ասել, որ արևային ֆերմաների միջոցով բանջարեղենի աճեցումն առևտրային մասշտաբով հնարավոր է։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է ասել, թե ինչպե՞ս դա կազդի ելակի և խաղողի նման մշակաբույսերի վրա։ Axios-ի տվյալներով նման ուսումնասիրությունն անցյալ տարի հետաքրքրություն է առաջացրել ավելի քան 40 տարբեր գիտական խմբերի մոտ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































