Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սևիչեն (իսպաներեն՝ ceviche, cebiche, seviche կամ sebiche) ձկնային կամ ծովամթերքային ուտեստ է: Դրա հայրենիքը համարվում է Պերուն: Այդ ուտեստը ծագել է մինչև կոնկիստադորների կողմից այն նվաճելը և հետագայում լայն տարածում է գտել լատինաամերիկյան շատ երկրների խոհանոցներում, իհարկե, բաղադրատոմսերի զգալի տարբերություններով: Օրինակ՝ Կոլումբիայում ուտեստի պատրաստման համար օգտագործվում է լոլիկի մածուկ կամ կետչուպ:

Սևիչեի սկզբնական հիմնական բաղադրիչը տարբեր տեսակի մանր կտրատած հում ձուկն է, որը 15 րոպե մարինացվում է լայմի հյութի մեջ: Դրանից հետո ձկանը ավելացվում է կտրատած կարմիր սոխ և երբեմն ռոկոտո (Պերուի կծու պղպեղ): Լայմի հյութի մեջ պարունակվող կիտրոնաթթվի պատճառով ձկան մեջ եղած սպիտակուցները դենատուրացվում են:Այդ ֆերմենտացված ուտեստը կարող է պատրաստվել տարբեր ձևերով և տարբեր բաղադրիչներով՝ կախված նրանից, թե որտեղ է այն ուտվում: Չնայած այդ ուտեստի ծագումը լիովին պարզ չէ, քանի որ հիմնականում հայրենիք համարվում են Պերուն և Էկվադորը, այն, կարծես, սերտորեն է կապված այդ տարածաշրջաններում բնակվող ինկեր ժողովրդի հետ: Մեկ այլ տեսություն ավելի հեռու է գնում և այն կապում է մոչե մշակույթի հետ, որը եղել է Պերուի ափամերձ տարածքում 2-ից 7-րդ դարերում, և այն ժամանակ սևիչե պատրաստել են տարածաշրջանին հատուկ թումբոյի հյութի հիմքով: Եթե այդ ուտեստի ծագումը վիճելի է, ապա սևիչե բառի ստուգաբանությունը ոչ պակաս վիճելի է: Ոմանք այն կապում են «սիվիչի» տերմինի հետ, որը կեչուա լեզվով է և նշանակում է թարմ կամ փափուկ ձուկ: Այնուամենայնիվ, այլ տեսություններ ենթադրում են, որ այդ բառը ծագել է «սեբո» բառից, որը նշանակում է սնունդ կամ դելիկատես: Արաբական մշակույթը նույնպես իր տեղն ունի ստուգաբանական ծագման ենթադրություններում. ըստ այդ վարկածի, «սևիչեն» ծագում է արաբերեն «սիբեչ» բառից, որը նշանակում է թթու սնունդ: Այսպիսով, ինչպե՞ս է ներկայում անվանվում այն՝ «սևիչե», «սեբիչե», «ցևիչե», թե՞ «ցեբիչե»: Փաստն այն է, որ Իսպանական թագավորական ակադեմիան պնդում է, որ բոլոր չորս տերմիններն էլ վավեր են, քանի որ այդ ուտեստը տարբեր կերպ է կոչվում կախված տարածաշրջանից։

Սևիչեի բաղադրատոմսը սովորաբար բաղկացած է սպիտակ ձկից, որը մարինացվում է այնպիսի թթվային հյութի մեջ, ինչպիսիք են լայմի կամ կիտրոնի հյութը, և ուղեկցվում է տեղական խոհանոցի որոշ բնորոշ այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են եգիպտացորենը, քաղցր կարտոֆիլը, սոխը կամ լեչե դե տիգրը (վագրի կաթը): Այնուամենայնիվ, կախված տարածաշրջանից, կան սևիչեի բազմաթիվ այլ տեսակներ: Ափամերձ շրջաններում այն կարող է պատրաստվել այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են՝ կակղամորթները, սև խեցգետինները կամ սկումբրիա ձուկը: Լեռնային շրջանները նույնպես ունեն իրենցը, այնտեղ սևիչե պատրաստելու համար օգտագործվում են գետի ձկներ, օրինակ՝ կարմրախայտ կամ մայթ: Բայց անկասկած է այն, որ սևիչեն պերուական խոհանոցի աստղային ուտեստներից մեկն է, և երբ մատուցվում է սառը, այն իսկական հաճույք է ամառային ամիսներին։

Բայց ոչ միայն Անդերում կարելի է գտնել սևիչե: Օրինակ՝ Մեքսիկայում սևիչեի մեջ կծուությունն ավելի կարևոր դեր է խաղում չիլիի շնորհիվ, ինչպես նաև հավելում են, օրինակ՝ ավոկադո, լոլիկ կամ եգիպտացորենի նրբաբլիթներ: Սևիչեի տարբերակներ կան նաև Էկվադորում և Չիլիում, որոնք պատրաստվում են այդ տարածաշրջաններին բնորոշ ավանդական բաղադրիչներով։

Այս բոլոր բաղադրատոմսերը ընդհանուր են առնվազն երկու հարցում, նախ՝ ցիտրուսների կարևորությունը պատրաստման մեջ, որոնք մի ժամանակ անհրաժեշտ էին արտադրանքի պահպանման համար, երկրորդ՝ այն, որ այդ ուտեստը համարվում է նրբաճաշակ և լատինաամերիկյան գաստրոնոմիայի աստղային ուտեստներից մեկը՝ անկախ ծագման վայրից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»