Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է 

Հայաստանի մշակութային անցուդարձին, արդեն 22-րդ անգամ, յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Իրադարձություն, որն անկախ մշակույթից, կինոյի լեզվով կներկայացնի կյանքի փիլիսոփայությունը՝   հաճելի ժամանցը համադրելով հետաքրքիր քննարկումների հետ: Մեկ շաբաթ շարունակ՝ հուլիսի 13-20-ը, կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից: Արտերկից Երևան ժամանած հյուրերին, կարմիր գորգից մինչև կինոդահլիճ և դրանցի բացվող կինոպատուհան, հերթական փառատոնը կներկայանա նոր, հետաքրիր և բազմաբովանդակ շերտերով:

22-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք:

IMG_0089.JPG (517 KB)

IMG_0104.JPG (492 KB)

«Որքան մոտենում էր հերթական փառատոնի ժամանակը, այնքան աշխարհում ահագնանում էր աշխարհաքաղաքական վիճակը, որն անմիջականորեն կապված էր մեր տարածաշրջանի հետ: Կարելի է ենթադրել այդ դժվարությունները, որոնք կապված էին միջազգային տարբեր իրողությունների հետ: «Ոսկե ծիրանն» ամենասերտ ձևով առնչվում է համաշխարհային անցուդարձին: Այդ առումով, կարծում եմ մեծ հաջողություն ենք գրանցել. հերթական «Ոսկե ծիրանն» իրականացնում ենք թե´ ժյուրիի, թե´ պատվավոր հյուրերի ամենաբարձր կազմով: Ի դեպ, մենք կենտրոնացել ենք ոչ թե ժամանցային, այլ մեզ և աշխարհին առնչվող իրականությունը ներկայացնող ֆիլմերի վրա: Փորձելու ենք ավելի ցայտուն ձևով մատնացույց անել  առավել զգայուն, խոցելի և ցավոտ հարցերն ու առերեսվել դրանց հետ»,-ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը:

IMG_0106.JPG (498 KB)

IMG_0110.JPG (855 KB)

Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է:

«Միջազգային այս կինոտոնը՝ «Ոսկե ծիրանը», անգնահատելի դեր ունի Հայաստանի համար: Այն մեր երկիրը փայլուն կերպով ներկայացնում է աշխարհի մշակութային քարտեզում և ընդգծում է  հայ կինեմատոգրաֆի ուրույն տեղը արվեստի այս ժանրում:  Գիտակցելով դա և գնահատելով տարիների ձեռքբերումները՝ հեղինակավոր կինոփառատոնի հաղթարշավի համար, Viva-ն իր գործունեության 20 տարվա ընթացքում արդեն 14 տարի, ստանձնում է միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերը լինելու պատվավոր դերը: Մենք վստահ ենք, որ կինոն հրաշալի միջոց է՝ մարդկային ճակատագրերի խառնարանում աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու և անսահման սեր սերմանելու առաքելությամբ: Միասնությունն ու սերն այսօր առավել քան անհրաժեշտ են աշխարհին»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:  

Հերթական փառատոնի բացումն ազդարարվել է Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով: Այն, ի դեպ, մայիսին Կաննում արժանացել է գլխավոր մրցանակի՝դառնալով «Ոսկե Արմեվանու ճյուղի» դափնեկիր:

IMG_0116.JPG (1.29 MB)

IMG_0128.JPG (562 KB)

Ինչպես միշտ, այս անգամ ևս, փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն համաշխարհային կինոդեմքեր՝ իրենց փորձն ու արվեստը կինոսերներին ներկայացնելու պատրաստակամությամբ: Իսկ հայկական կինեմատոգրաֆն իր կարևոր խոսքը պատվով հրամցնելու, և Հայաստանի վարկանիշն արժանի հարթակում ներկայացնելու 22-րդ հնարավորությունը կունենա: 

IMG_0130.JPG (539 KB)

IMG_0141.JPG (3.71 MB)

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ իսկ մինչև այդ, առջևում սպասվում են հետաքրքիր դիտումներ, մշակութային եռուզեռ, միջազզգային ժյուրիի հագեցած աշխատանք և հանդիսատեսի բուռն քննարկումներ:

 

 

 

 

IMG_0149.JPG (619 KB)

IMG_0156.JPG (587 KB)

Փառատոնն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավոր` Երևանի քաղաքապետարան: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»