Վթար, վիրավnրներ կան, մեքենաներից մեկը շահագործվում է Կապանի քաղաքապետի ընտանիքի կողմից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում և վթարի մասնակիցներից մեկը Կապանի քաղաքապետի ազգականն է:
Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Հ.-ի վարած «Opel» մակնիշի, 51-ամյա Ռոբերտ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 31-ամյա Արկադի Հ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի վատոմեքենաները:
Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոբերտ Գ.-ն և Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արկադի Հ.-ն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի ազգականն է և ըստ Կապանում տարածված լուրերի՝ նշված ավտոմեքենան շահագործվում է քաղաքապետի ընտանիքի կողմից:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































