Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Անտոնիու Կոշտա
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարևոր հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև զարգացող գործընկերությունը վերահաստատելու համար։ Այս մասին իր X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին: Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Եվրամիության և Հայաստանի միջև վերջերս համաձայնեցված գործընկերության ծրագիրը նոր էջ է բացում մեր հարաբերություններում՝ նպաստելով տարածաշրջանային և տնտեսական ավելի սերտ կապերին: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ Հայաստանը կհյուրընկալի եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գագաթնաժողովը»,-գրել է Կոշտան:




















































