Հրդեհ՝ Գրիբոյեդով գյուղում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրեը և տանիքում պահեստավորած մոտ 1000 հակ անասնակեր․ անկել է 4 կենդանի։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս բերել 200 կենդանի և կանխել տարածումը դեպի հարակից անասնագոմ և բնակելի տներ։




















































