Ջենիֆեր Լոպեսը Իսպանիայում վրեժխնդրական երգով շնորհակալություն է հայտնել Բեն Աֆլեքին «իր սրտի վրա թողած սպիների» համար
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջենիֆեր Լոպեսը երեքշաբթի երեկոյան Իսպանիայում կայացած ելույթի ժամանակ աննախադեպ կերպով բացվել է երկրպագուների առջև։
55-ամյա երգչուհին բեմի վրա խոստովանել է, որ իր նոր երգը գրելիս տառապել է անքնությունից, և դատելով նրա խոսքերից՝ այն իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին է։
«Սա նոր երգ է»,-համացանցում տարածված տեսանյութում ասում է Ջեյ Լոն,-«Այն եկավ ինձ մոտ մի գիշերը, երբ ես չէի կարողանում քնել։ Եկեք առաջին անգամ միասին երգենք այն»։
Նա արդեն կատարել է այս ստեղծագործությունը երկրպագուների համար փակ միջոցառման ժամանակ՝ հուլիսի 2-ին։ Այնուհետև երգչուհին նաև խոստովանել է. «Հիմա ինձ ավելի լավ եմ զգում»։
Երգի տողերը անկեղծ են հնչում. «Սերը, որը ես ուզում եմ, սերը, որն ինձ անհրաժեշտ է, սկսվում է ինձնից…»
Շնորհակալ եմ սրտիս վրա թողած վերքերի համար։ Դու ինձ ցույց տվեցիր, որ աստղերն ավելի պայծառ են փայլում մթության մեջ։ Ես չեմ քանդվի մեր էության, քո կոտրված մասերի պատճառով»։
Եվ ապա նա հայտարարում է, որ Աֆլեքի հետ վերադարձ չի լինի։
«Ես երբեք թույլ չեմ տա, որ դու այլևս հրաժեշտ տաս ինձ՝ երբեք, երբեք։
Դու ինձ համոզեցիր, որ ամեն ինչ կատարյալ է,
բայց դա ինձ միայն ավելի ուժեղ, անխոցելի դարձրեց։
Նայի՛ր, թե ինչպես եմ դուրս սողում քո ավերակների միջից»։
Մայիսին El País-ին տված հարցազրույցում Ջենիֆերը Բենից բաժանումն անվանել էր «դժվար ժամանակաշրջան», բայց հավելել. «Ես հպարտ եմ ինձնով, որ անցել եմ դրա միջով։ Ես օգնել եմ իմ երեխաներին հաղթահարել դժվար ժամանակները, և հիմա նրանք ավելի ուժեղ են»։
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքի բեմում Ջեյ Լոն փայլում էր արծաթափայլ փայլուն բոդիով՝ բայց ոչ միայն իր զգեստով, այլև տրամադրությամբ. սա նրա առաջին շրջագայությունն է վեց տարվա ընթացքում։
Հաջորդ օրը նրան նկատել են ցուցադրության ժամանակ՝ վառ նարնջագույն և սպիտակ կոստյումով։ Երգչուհին կարմիր կոկորդիլոսի կաշվից պատրաստված աչքի ընկնող պայուսակ էր կրում, երբ ուղևորվում էր դեպի Կադիս մեկնող ինքնաթիռ, որտեղ նրան սպասում էր իր հաջորդ համերգը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































