Տղամարդը գնդակահարել է դստերը՝ TikTok-ում օգտահաշիվը ջնջելուց հրաժարվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանի ոստիկանությունը ուրբաթ օրը հայտնել է, որ հայրը գնդակահարել է իր դստերն այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ջնջել իր օգտահաշիվը TikTok տեսանյութերի փոխանակման հայտնի հավելվածում։
Այս երկրում, որի բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, ընտանիքի անդամները կարող են բռնություն գործադրել կանանց նկատմամբ՝ հանրային վայրերում, այդ թվում՝ համացանցում, վարքի խիստ կանոնները չպահպանելու համար։
«Աղջկա հայրը խնդրել է նրան ջնջել օգտահաշիվը TikTok-ում։ Մերժում ստանալով՝ նա սպանել է նրան», - AFP-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ըստ AFP-ին տրամադրված ոստիկանական հաշվետվության, քննիչները հայտարարել են, որ հայրը երեքշաբթի օրը «հանուն պատվի» սպանել է իր 16-ամյա դստերը։ Հետագայում նա ձերբակալվել է։
Ըստ մայրաքաղաք Իսլամաբադի մոտ գտնվող Ռավալպինդի քաղաքի ոստիկանության, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, զոհի ընտանիքը սկզբում փորձել է «սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































