Արդեն 170 դրամ. ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 170 դրամ. ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում
Հեղուկ գազը Հայաստանում վերջին օրերին կտրուկ թանկացել է: Այսօր նկատեցինք, որ լցակայանների մեծ մասում արդեն 170 դրամով է վաճառվում հեղուկ վառելիքը, որը ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից:
MediaHub-ն անդադարձել էր այս թեմային, որ վրացական կողմը խոչընդոտներ է հարուցում հայկական գազատարների համար, որոնք ՌԴ-ից Վրաստանով հեղուկ գազ են ներկրում Հայաստան: Վրացական կողմը մեր մեքենաները կանգնեցնում է Վերին Լարսի անցակետում կամ Թբիլիսիի մոտ և անհասկանալի պատճառաբանությամբ թույլ չի տալիս առաջ շարժվել: Արդեն երկու օր է 100-ից ավելի գազատար է կանգնած Վրաստանի Գիզի կոչվող տարածքում, որոնց թույլ չեն տալիս առաջ շարժվել: Որոշ տեղեկություններով վրացական կողմը գումար է պահանջում հայ ներկրողներից, որ մեքենաները բաց թողնի: Դրա հետևանքով Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է առաջացել, իսկ եթե գալիս տեղ էլ հասնում են, ապա արդեն ինքնարժեքը բարձրացած է լինում, ինչն էլ ստիպում է տնտեսվարողներին գազի գինը բարձրացնել, որ «տակ չտան»:
Այս հարցը պետք է քաղաքական մակարդակով կարգավորի Էկոնոմիկայի նախարարն ու նախարարությունը, սակայն նախարար Գևորգ Պապոյանն ուղղակի անկարող է որևէ հարց լուծել, մատնված է անգործության: Արդյունքում տուժում են տնտեսվարողներն ու սպառողը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































