Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում առաջիկա 5 օրերի ընթացքում
ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայպետհիդրոմետից, Երևանում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +27+30,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+35,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,
Լոռի՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Տավուշ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+34,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +245+29,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+37,
Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,
Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +37+39,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































