Ռուսաստանը Սիրիան ռազմադաշտի է վերածել (տեսանյութ)
ВИДЕО«Սիրիական հակամարտությունը նորագույն պատմության մեջ միակն է, որ ամենաշատն է փոխում իր զարգացման փուլերը: Խաղաղ կարգավորման գործընթացը, որը ստացել է«Ժնև-3» պայմանական անվանումը, սկսվեց հունվարի 29-ին, մեկ շաբաթ էլ չտևեց և հետաձգեցին մինչև փետրվարի 25-ը:
Այն անգամ բանակցությունների չվերածվեց: Որպես պատճառ նշում են այն, որ հակամարտ կողմերի միջև լուրջ տարաձայնություններ են առկա: Սա, իհարկե, մակերեսային պատճառաբանություն է, գործընթացն իրականում շատ ավելի խորն է:
Ըստ իս՝ հիմնական պատճառը սիրիական ռազմադաշտում տեղի ունեցող գործընթացներն են: Հատկապես Սիրիայի հյուսիսը համարվում է Թուրքիայի ազդեցության գոտի, իսկ հարավային շրջանները Սաուդյան Արաբիայի ազդեցության ներքո են և իրականում ընդդիմության ձախողման պատճառը ոչ թե հակամարտ պատվիրակությունների միջև խնդիրներն էին, այլև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ճնշումները: Մենք տեսնում ենք, որ ռուսական գործողությունների հետևանքով հանգուցային իրավիճակ է ստեղծվել:
Վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ կտրվել է կապը Հալեպի և Թուրքիայի սահմանի միջև, ինչը շատ կարևոր է, և, եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա Հալեպի ազատագրումը շատ մոտ է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նյութի շարունակությունը սկզբնաղբյուրում



