Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 10-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լուսի Մ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հուլիսի 8-ին ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա հայրը՝ 32-ամյա Էդգար Մ.-ն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Երասխ Մ2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքի գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գևորգ Սիմոնյանն ու Վոլոդյա Հովհաննիսյանը։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Ժամանել էր նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթարի մասին տեղեկությունը ՊԾ Արարատի մարզի գումարտակից փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շախոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Նարեկ Գզիրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































