Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։

Եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովը սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակված է փոխարինելու Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ որպես քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ։

Այնուհետև ժողովական եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հունիսի 27-ին ծրագրված հավաքը հնարավոր չեղավ անցկացնել ուժային կառույցների ներկայացուցիչների՝ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնարկած անընդունելի գործողությունների պատճառով։

Նորին Սրբությունը նշեց, որ քահանայից հավաքը առիթ է խորհրդածելու ազգային-եկեղեցական կյանքում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև Եկեղեցու շուրջ վերջին մտահոգիչ զարգացումների, եկեղեցականաց դեմ իրականացվող հարձակումների և երկու Սրբազանների ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։

«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունը իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում» (Հռ. 5.3-5)։

Սիրելի հոգևոր հայրեր, աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին: Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ: Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին», – ասաց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին Եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները:

Նորին Սրբությունը նշեց, որ հակաեկեղեցական այս արշավը, որը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը, մեր ժողովրդի միասնականությանը, հարված՝ մեր երկրի և Հայոց Եկեղեցու բարի համբավին։

Անդրադառնալով նաև անցնող օրերին իշխանության կողմից եկեղեցականաց միասնականությունը խաթարելու և միմյանց դեմ տրամադրելու քայլերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն արձանագրեց․ «Մեր Սուրբ Եկեղեցում ողջամտությունը, եղբայրական ոգին, միաբանությունը գերակա են, քանզի կոփված են դարերի ընթացքում և ուժ են առնում մեր բազմադարյա պատմությունից ու փորձառությունից։ Այս բարձր գիտակցությամբ են մեր Սուրբ Եկեղեցու սպասավորները դիմագրավել ու դիմագրավում փորձությունները՝ յուրաքանչյուրն ըստ իր շնորհի և կարողության ծառայելով Աստծուն, ազգին ու հայրենիքին»։ Ըստ Նորին Սրբության՝ Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին։

Վեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին անվհատ ու ամուր մնալ իրենց ծառայության մեջ, առավել զորացնել հավատացելոց հոգևոր խնամքն ու աղոթական կյանքը, գոտեպնդել մեր ժողովրդին հավատով, հույսով ու սիրով՝ զերծ պահելու պառակտումներից․ «Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով Եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով։ Անհրաժեշտ աշխատանք տարեք, որպեսզի ժողովրդի մեջ պատշաճ կերպով ընկալվեն հակաեկեղեցական ընթացքների բուն դրդապատճառները։ Թույլ չտանք, որ մերժելի այս երևույթները, տարատեսակ մոլորեցնող հրապարակումներն ու հայտարարությունները որևէ կերպ թյուրընկալումների տեղիք տան՝ տկարացնելով մեր ազգն ու Եկեղեցին։ Միշտ գիտակցենք, որ բոլոր հայորդիները մեր հոգևոր զավակներն են և սիրով խրատենք ու ճիշտ ճանապարհի ուղղորդենք նրանց»։

Հավաքի առիթով Հայոց Հայրապետը վերստին իր բարձր գնահատանքը բերեց ներկաներին՝ Աստծո և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական ջերմ նվիրումի, հավատարմությամբ և նախանձախնդրությամբ ծառայության համար՝ Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն մեր երկրին ու համայն աշխարհին, ապահովություն ու անվտանգություն՝ մեր պետությանը, համերաշխություն ու միաբանություն՝ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս:

Ապա Ժողովի ընթացքում եկեղեցի-պետություն հարաբերությունների, իշխանությունների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի, մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռի Դիվանատան եկեղեցական ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մովսես քահանա Սահակյանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը։

Զեկույցների շուրջ ծավալվեցին քննարկումներ, որի ընթացքում եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները և հանդես եկան հայտարարությամբ:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян