Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան
БЛОГՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների տեսանյութն աչքովս ընկավ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու և համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից:
Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը և երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ»»,- գրել է նա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



