Չի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան
ПОЛИТИКА
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի վերջին հարցազրույցը։
Ամբողջությամբ իրատեսական են այդ լուրերը, ենթադրում եմ, որ բոլոր զրույցներից և այսքան վերլուծությունենրից հետո հարց չի մնացել որևէ մեկի մոտ, որ արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի ուղղվում է դեպի Եվրոպա կամ դեպի Ամերիկա: Արդեն բոլորին ակնհայտ է, որ թեքվում է դեպի Թուրքիա:
Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ նպատակ կա ՀԷՑ-ը վաճառել թուրքական ընկերության:
«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կամ ուղղում որևէ երկրի վրա, իր հետ բերում է ածանցյալ հետևանքներ, դա նշանակում է ռազմավարական օբյեկտների տրամադրում այդ վեկտորի ուղղված պետությանը, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ամբողջական վերահսկողության համար կարևորագույն նշանակություն ունեցող ամեն ինչի տրամադրում թուրքական վերահսկողությանը»,- նշել է նա:




















































