Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-ն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Շենգավիթ փողոցի խաչմերուկում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում հաշվառված, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Ներսես Մ.-ի վարած «UAZ» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա.-ի վարած, «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները:




















































