ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ՊՆ N զորամասում վիրավորում ստացածները 8 հոգի են ու բոլորը՝ վարժական հավաքի մասնակիցներ. հայտնում է Armlur.am-ը։
Վիրավորներից մեկը վարժական հավաքի մասնակիցներին պարապեցնող ՊՆ N զորամասի փոխգնդապետ է։ Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․
«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































