Հուսով ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Մարկո Ռուբիո
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հուսով ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի»,- նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ռուբիոն Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հավանականությունն անվանել է Թրամփի վարչակազմի նվաճումներից մեկը վեց ամսից էլ պակաս աշխատանքի ընթացքում։
«Ձեր ղեկավարությամբ մենք կանխեցինք և ավարտեցինք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ի մասնաբաժինը հասավ 5%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև։ 12-օրյա պատերազմ, որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ, որը մենք՝ աշխարհի միակ երկիրը, կարող էինք իրականացնել։
Հուսով եմ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Սիրիայի և Լիբանանի պատճառով կարող է փոխվել ամբողջ Մերձավոր Արևելքը և դրա ենթակառուցվածքները։ Եվ դեռ վեց ամիս էլ չի անցել», -ասել է պետքարտուղարը՝ դիմելով Դոնալդ Թրամփին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































