Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ նախօրեին տարբեր երկրներ ուղարկված նամակների՝ այսօր, վաղը և առաջիկա կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակներից բացի, մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մինչև այս ամսաթիվը փոփոխություններ չեն եղել և չեն լինի։ Այլ կերպ ասած, բոլոր դրամական միջոցները կվճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ ժամկետի երկարաձգում չի լինի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար» ,-նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի շարք երկրների իշխանություններին նամակներ է ուղարկել՝ տեղեկացնելով նրանց արտասահմանյան ներմուծման վրա մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































