Պապիկն ինձ մորթում էր, դանակի 28 հարված ստացած 6-ամյա երեխան սարսափելի մանրամասներ է պատմել (լուսանկարներ)
ОБЩЕСТВО6-ամյա Դանիելը Ուֆայից շապիկով է ծնվել։ Այդպես են ասում նրանց հասցեին, ովքեր հրաշքով են փրկվում մահվանից։ Երեխան սարսափելի բաներ է հաղթահարել։ Նա հարազատ պապիկից դանակի 28 հարված է ստացել եւ ողջ գիշեր մնացել նրա բնակարանում՝ արյունահոսելով։ Երեխայի դեմքը, վիզն ու ձեռքերը արյան խյուսի էին վերածվել․․․ Բայց երեխան պարզապես հրաշքով ողջ է մնացել։
Տղայի ընտանիքը նորմալ, ապահովված ընտանիք է։ Մայրը չի աշխատում, երկու փոքրիկներին է մեծացնում՝ փոքր դուստրը դեռ մեկ տարեկան չկա, հայրը վարորդ է։ Նրանք նորմալ հագնվում ու սնվում են։ «Մինչեւ հիմա չենք կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Դանիլան նրա սիրելի թոռնիկն է, նրանք ամուր ընտանիք էին, Վալերին ոչ մի անգամ ձեռք չի բարձրացրել երեխայի վրա։ Իհարկե, նա երբեմն խմում էր, բայց երբեք ագրեսիվ չի եղել»,- պատմում են բարեկամները։
Անցած դեկտեմբերին երիտասարդ ընտանիքը հոգնել է Վալերիի խմելուց եւ զրուցելով նրա հետ՝ նրա որդին կնոջ եւ երեխաների հետ գնացել է վարձով ապրելու։ Վալերին սկզբում նեղացած է եղել, հետո հաշտվել են։ Մեկ ամիս անց պապը թոռնիկին կարոտել է։ «Հյուր հրավիրեց, ասաց՝ ոչ մի գրամ չի խմի։ Ծնողներն էլ առանց անհանգստանալու Դանիելին թողեցին պապիկի մոտ։ Տղան շատ էր ուզում մնալ, որ պապի գնած շնիկի հետ խաղա»,- արցունքն աչքերին պատմում են հարազատները։

Երեխան արդեն լավ է, հիվանդասենյակում է։ «Պապիկն ինձ մորթում էր»,- ասում է երեխան։ Ցավոք, նա ամեն ինչ հրաշալի հիշում է։ «Դանիելն անչափ վախեցած է, չի ուզում հիշել պապին։ Նա գիտի, որ պապիկը բանտում է եւ չի ուզում, որ նրան այնտեղից բաց թողնեն։ Մենք մինչեւ հիմա չենք կարողանում հասկանալ, թե այդ գիշեր ինչ է տեղի ունեցել»,- ասում է երեխայի մայրը։

Ինչ Վալերին բանտում է, հարազատներից ոչ ոք նրան չի այցելել, չեն ուզում տեսնել նրան։ Իսկ երեխայի հոգեկան վիճակի մասին հարազատները շատ են անհանգստանում։ Մի փոքր վերականգնվելուց հետո նա ստիպված է լինելու քննիչներին պատմել ամեն մանրուք, որպեսզի կարողանան այդ սարսափելի գիշերվա պատկերը վերականգնել։



