Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը պատրաստվում է Իրանի վրա հնարավոր նոր հարվածների, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը վերակենդանացնելու համար։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Երուսաղեմը կարծում է, որ նախագահ Թրամփը կարող է հաստատել նման գործողությունը։
Իրանական միջուկային դոսյեն, ինչպես սպասվում է, կդառնա Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև Սպիտակ տանը երկուշաբթի երեկոյան ընթրիքի հիմնական թեման։
Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ Նեթանյահուն հույս ունի համաձայնության գալ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան ապագա բանակցությունների և այն հնարավոր պայմանների վերաբերյալ, որոնց դեպքում Իսրայելը կարդարացվի նոր հարվածներ հասցնելու համար։
Նեթանյահուի խորհրդական Ռոն Դերմերը փակ ճեպազրույցների ժամանակ ասել է, որ Վաշինգտոն կատարած իր վերջին այցը իր մոտ տպավորություն է թողել, որ Թրամփի վարչակազմը որոշակի պայմաններում պատրաստ է աջակցել Իրանի վրա նոր հարվածներին։
Հնարավոր սցենարներից են Իրանի փորձերը դուսր բերել իր բարձր հարստացված ուրանը Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներից, ինչպես նաև իր միջուկային ծրագիրը վերսկսելու ցանկացած քայլ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































