Խոշոր վթար Լոռու մարզում․ կա 6 վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Պուշկինյան ոլորաններում», բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Ստեփանավանի, 2-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներից մեկը այնուհետև տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքի գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































