Ի՞նչ նպատակով էր Հայաստանի դեսպանն այցելել Ռուսաստանի ԱԳՆ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 7-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Հանդիպման մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Համաձայնեցվել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։
Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին։ Այդ համատեքստում հաստատվել է ՝ Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդակցությունների վերաբերյալ ևս մեկ փուլ անցկացնելու Ռուսաստանի առաջարկը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































