ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող «Mystic» մանկական ամառային ճամբարի ադմինիստրացիան հայտնել է, որ տարածաշրջանում ջրհեղեղի հետևանքով ճամբարում մահացել է 27 մարդ` երեխաներ և ջոկատավարներ։
«Mystic ճամբարը սգում է Գուադալուպե գետի (Տեխաս նահանգ – խմբ.) աղետալի ջրհեղեղի հետևանքով 27 հանգստացողների և ջոկատավարների կորստի համար։ Մեր սրտերը կոտրված են այնպես, ինչպես այս անհավանական ողբերգությունն ապրող ընտանիքներինը։ Մենք անդադար աղոթում ենք նրանց համար», – ասվում է ճամբարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադմինիստրացիան կապի մեջ է իշխանությունների հետ, որոնք որոնում են ճամբարից կորածներին։
Ամերիկյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 80-ի։