Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Իր ֆեյսբուքյանէջում գրել է Yerevan.Today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։
Մեկ հանրահավաքի մասնակիցների թիվն են փոքրացնում, ասենք՝ 15 հազարը 7 հազար ներկայացնելով (իբր դա քիչ թիվ է. վերջին տարիներին իրենք որ հաստատ նման թվով հանրահավաք չեն արել, ասա գոնե դուք մի խոսացեք)։ Կամ տարածում են իրենց կուսակցական ֆեյքնյուզով, թե՝ փողով էին եկել։ Միտինգի բազմահազար մասնակիցների մեջ, բնականաբար, կլինեին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազորներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կխոսեին փողի թեմայից, կձայնագրեին ու կմոնտաժեին փողի խոստման ձայնագրություն՝ հատուկ ՔՊ-ի լրատվամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացեք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպված 4 հազար դրամանոց կոշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրությունը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպես, թե 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։
Էդ ձեր սարքած ձայնագրությունը հեչ, էդ եք կարողանում՝ էդ եք անում․ որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքրացնում եք, դա էլ հեչ։ Ուզում եք՝ հայտարարեք, թե 30 հոգի էր մասնակցում։ Ուզում եք՝ ձեզ հանգստացնելու համար գրեք, թե երթը չի կայացել, քանի որ մի երկու հոգի էին եկել, նրանք էլ ցրվեցին տներով։ Բայց դրանից իրականությունը հո չի փոխվում։
Իսկ իրականությունն էն ա, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզվել է, կուշտ է մինչև կոկորդը։ Իրականությունն էն ա, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ չեն կաշկանդվում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչև ռադներդ քաշեք։
Էնպես որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ եք խաբում, ձեր կողմնակիցներին եք խաբում, թե հանգիստ տղերք և աղջիկներ, ամեն բան նորմալ է, էս սաղ փողով ա, իրականում բոլորի ուշքը գնում ա Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրությունները ավելի լավ գիտեք, քան հանրահավաքի կազմակերպիչները։
Մեռա ասելով, էս իշխանավորները ինչքան գոռում են, որ ամեն բան լավ ա, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանավորում-բան, դա նրանից ա, որ լավ հասկանում են, որ ժողովրդի վստահությունը անվերադարձ կորսված է»,– գրել է նա։