Ամուսինները մասնակցել են զինվորի զորացրման ու բանակ ճանապարհելու միջոցառման, հետո տունը հայտնաբերել են թալանված
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 28-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հերթական գողության դեպք է տեղի ունեցել:
Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աղասու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում բնակվող ամուսինները, գալով տուն, հայտնաբերել են տան ննջասենյակն ամբողջությամբ տակնուվրա եղած ու թալանված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 28-ին ամուսինները իրենց 2 անչափահաս երեխաների հետ գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում մասնակցելու իրենց հարազատի երեխային բանակից դիմավորելու, իսկ մեկին էլ՝ բանակ ճանապարհելու արարողությանը:
Ամուսինները գիշերը գնացել են Արմավիրի մարզում ու հետո տուն վերադառնալով նկատել են, որ տականքը կամ տականքները իրենց տնից գողություն են արել:
Տեղում պարզվել է, որ տան ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի ՀՀ դրամ, խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր, ապա իրենց սև գործն անելուց հետո հեռացել են դեպքի վայրից:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուիսնների հարևաններից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ պետք է լինի, որ նման ընտնանիքի տուն մտնի, ամուսինները իրենց քրտինքով արդար հաց վաստակող մարդիկ են, 2 անչափահասների են խնամում, երբեք ոչ մի վատ բան նրանց կողմից չի եղել: Ճիշտ ասած՝ երբ իմացանք, որ իրենց տուն են մտել, զարմացանք, թե էդ որ մի տականքը կամ տականքներն են եղել, որ նման ստոր քայլի են դիմել:
Պատկերացնում եք՝ մարդը գնա զինվոր բարեկամին ճանապարհի բանակ, զորացրված զինվորին էլ դիմավորի, ուրախ սրտով հետ գա ու տեսնի տունն այդ վիճակում, իմացող մարդու գործ է, քանի որ լավ էլ տեղեկացված են եղել, թե որտեղ է պահվում էդ մարդկանց քրտինքով վաստակած գումարն ու ոսկեղենը և որ էդ պահին տանը մարդ չկա:
Մենք գիտենք, որ ոստիկանությանը ենթադրյալ կասկածյալի մասին ասվել է, բայց չգիտես ինչու՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները մինչև այժմ տեղում դոփում են, ոչ մի բան չեն անում, թասիբի հարց է, հետո էլ ասում են՝ Երևանը անվտանգ է, տանդ դուռը կարաս բաց քնես, էս դեպքում փակ լուսամուտը բացել ու մտել իրենց տականքությունն արել են, թող ոստիկանները իզուր տեղը լափշա չկախեն թե տուժածների, ինչու չէ՝ նաև մեր՝ հարևաններիս ականջներից, մենք էլ ենք ուզում իմանալ, ով կամ ովքեր են ճիվաղները»:




















































