Նյու Ջերսիում ուժեղ փոթորիկների պատճառով առնվազն երեք մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի որոշ բնակիչներ հուլիսի չորսի տոնն անցկացրել են՝ խուսափելով հինգշաբթի երեկոյան տարածաշրջանում մոլեգնող ուժեղ ամպրոպներից, որոնք ուղեկցվել էին տեղատարափ անձրևով, քամիով և կարկուտով, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ ֆեյսբուքյան գրառման՝ փոթորիկները Նյու Ջերսիի կենտրոնում առնվազն երեք մարդու մահվան պատճառ են դարձել։ Մահացածների թվում երկու տղամարդիկ են։ Ծառն ընկել է նրանց ավտոմեքենայի վրա։
Ըստ պաշտոնյաների՝ տղամարդկանցից մեկը՝ 79 տարեկան էր, մյուսը՝ 25։
Քաղաքային իշխանությունները չեղարկել են Հուլիսի չորսի տոնի առթիվ նախատեսված շքերթը, համերգը և հրավառությունը։
Ուրբաթ հաղորդագրություններ են տարածվել Նոր Անգլիայի հարավում շարունակական էլեկտրաէներգիայի անջատումների և տապալված ծառերի մասին, նշվում է, որ որոշ համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել։
Միաժամանակ Կոնեկտիկուտի հյուսիս-արևելքում ավտոմեքենաներ են դուրս եկել ճանապարհից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































