Զրույցը շատ կարևոր և օգտակար էր․ Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հեռախոսազրույցը՝ այն անվանելով «շատ կարևոր և օգտակար»։
Զելենսկու խոսքով՝ ինքը շնորհավորել է ամերիկացի նախագահին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կողմից «մշտական խաղաղության վերականգնման» համար ցուցաբերված ողջ աջակցության համար։ «Մեզ անհրաժեշտ է արժանապատիվ համաձայնագիր, և Ուկրաինան աջակցում է ամերիկյան առաջարկներին», - ասել է նա։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Թրամփը լավ տեղեկացված է ռուսական բանակի հարվածների հետ կապված իրավիճակի և ռազմաճակատում ընդհանուր իրավիճակի մասին. «Մենք քննարկել ենք հակաօդային պաշտպանությունը և համաձայնության ենք եկել, որ կաշխատենք Ուկրաինայի երկնքի պաշտպանության ուղղությամբ: Մենք համաձայնության ենք եկել մեր թիմերի հանդիպման շուրջ»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































