ՀՀԿ-ն ճնշում չի զգա, եթե ՄԻՊ ընտրվի իր թեկնածուն
ПОЛИТИКАՀանրապետական կուսակցությունն իր վրա ճնշում չի զգա, եթե Ազգային ժողովում քննարկումների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվի իր թեկնածուն` Արման Թաթոյանը: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «ԲÕ �ցառում եմ, որ Հանրապետականը Թաթոյանի ընտրության դեպքում ճնշում կզգա, քանի որ ՄԻՊ-ն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Ի վերջո, բոլոր պաշտոնյաներն էլ անցնում են Խորհրդարանով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Միաժամանակ նա նշեց, որ քննարկումները ցույց կտան, թե ով կդառնա Մարդու իրավունքների պաշտպան: «Կդժվարանամ որոշակի տեսակետ ներկայացնել Թաթոյանի թեկնածության ընտրության մասին, քանի որ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներին ընդամենը 10 րոպե եմ մասնակցել: Միաժամանակ, կարծում եմ, որ Արման Թաթոյանի երիտասարդ լինելը որևէ խոչընդոտ չի լինի նրա գործունեության համար» - նշեց պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում քննարկումների ընթացքում պատգամավորները կլինեն իրենց բարձրության վրա և կընտրեն Մարդու իրավունքների արժանի պաշտպանի: Գագիկ Մինասյանը հրաժարվեց որևէ տեսակետ հայտնել ՄԻՊ պաշտոնում «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների թեկնածուների վերաբերյալ:
Փետրվարի 12-ին լինելու է ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է ՄԻՊ–ի3 թեկնածուներից ընտրվի մեկը, ում թեկնածությունն է;լ կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՕԵԿ–ի կողմից` «Ժառանգություն» խմÕ �ակցության ղեկավարԶարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ի կողմից` Մակար Եղիազարյանը:
Այն թեկնածուն, որ կստանա առավելագույն ձայներ կներկայացվի ԱԺ լիագումար նստաշրջանի քննարկմանը, իսկ երկուառավելագույն ձայների դեպքում` կանցկացվի 2-րդ փուլ, որից հետո հաղթած թեկնածուն նորից կներկայացվի ԱԺ լիագումարնստաշրջանի քննարկմանն ու քվեարկությանը:



