Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին
ОБЩЕСТВОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին։
CaseKey-ն մայիսից- նոյեմբեր շարունակվող միջազգային ուսանողական մրցույթ է, որին մասնակցում են հայաստանյան բուհերի ավելի քան 200 ուսանող, ինչպես նաև միջազգային մասնակիցներ։
ԶՊՄԿ-ի զարգացման ծրագրերում կրթական նախաձեռնությունները ուրույն, կարևոր տեղ ունեն։ Հանքարդյունաբերությունը՝ հակառակ տարածված միֆերի, ամենագիտահեն ճյուղերից է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն, ավելի քան 40 ոլորտ։
Հուլիսի վերջին CaseKey Ակադեմիայի ուսանողները “Industry Talk» ծրագրի շրջանակներում անմիջապես ԶՊՄԿ ղեկավարությունից կլսեն ոլորտում ներգրավված գիտական ճյուղերի, մասնագիտական ուղղությունների մասին, կլուծեն հանքարդյունաբերության ոլորտին առնչվող քեյս։
Իսկ անցյալ շաբաթ Casekey Ակադեմիայի 27 թիմերը փորձեցին իրենց ուժերը առաջին իրական քեյսի շուրջ՝ ցույց տալով վերլուծական մտածողություն, թիմային համագործակցություն և վստահ ելույթներ։
5 թիմ առաջադիմեց եզրափակիչ փուլ, որտեղ նրանք ներկայացրին իրենց լուծումները՝ ստանալով հետադարձ կապ փորձառու մասնագետներից։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



