Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը (ԱԻԷ) որպես երկրի պաշտոնական իշխանություն։ Դրա մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
«Ճանաչել է»,- կարճ հաստատել է նա։
Ըստ Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովի՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչելու որոշումն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկով։ Ժիրնովն ընդգծել է, որ այսօրվա որոշումը «լիարժեք գործընկերության անկեղծ ցանկության և աֆղան ժողովրդի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի նշան է»։
Հուլիսի 3-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում ընդունել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության նոր դեսպան Գյուլ Հասան Խանի հավատարմագրերի պատճենները:
Ի պատասխան՝ Աֆղանստանի արտգործնախարարությունը Մոսկվայի որոշումն անվանել է «պատմական քայլ» երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



