8,5 ժամ. դեմոկրատ առաջնորդը գերազանցել է ԱՄՆ Կոնգրեսում ամենաերկար ելույթի ռեկորդը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը ամենաերկար ելույթի նոր ռեկորդ է սահմանել՝ ամբիոնից ավելի քան 8,5 ժամ անընդմեջ խոսելով։ Նրա ելույթն ուղղված էր Դոնալդ Թրամփի առաջ քաշած հարկային և պետական ծախսերի մասին օրինագծի դեմ, հաղորդում է РИА Новости-ն։
Ջեֆրիսն օգտվել է «կախարդական րոպեի» ընթացակարգից, որը խմբակցության ղեկավարներին հնարավորություն է տալիս խոսել առանց ժամանակային սահմանափակման։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Քևին ՄըքՔարթիին՝ 8 ժամ 32 րոպե, որը սահմանվել էր 2021 թվականին։
Ջեֆրիսի դիտարկումները հնչել են ի պատասխան Թրամփի օրենսդրության, որը նախատեսում էր կրճատել դաշնային ծախսերը, ավելացնել ռազմական բյուջեն և պահպանել Թրամփի առաջին ժամկետի հարկային կրճատումները։ Փաստաթղթում նաև առաջարկվում է բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի առաստաղը 5 տրիլիոն դոլարով, որը 10 տարվա ընթացքում կարող է հանգեցնել պետական պարտքի 3,3 տրիլիոն դոլարով աճի։
Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է մոտ 12 միլիոն ամերիկացիների թողնել առանց առողջության ապահովագրության։ Ձեռնարկատեր Իլոն Մասկը ևս քննադատել է օրինագիծը՝ նշելով, որ դրա ընդունումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մինչև 2,5 տրիլիոն դոլարի աճի և քաղաքացիների վրա պարտքի բեռի ավելացման։
Չնայած Ներկայացուցիչների պալատը օրինագիծը հաստատել էր մայիսին, Սենատում փոփոխություններ կատարելուց հետո այն պահանջում է երկրորդ քվեարկություն, նախքան այն նախագահի ստորագրմանն ուղարկելը։
Հետևեք մեզ՝ այստեղ



