Խաղաղությունը վախի բացակայությունն է. Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի
БЛОГ«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում այլևս բռնությունը նոր տեսք է ստացել․ ոչ միայն ուժի կիրառում, այլ նաև՝ լուռ ճնշում, ինչպես հոգեբանական, այնպես էլ տնտեսական։
Երբ մտածելն արժենում է թիրախավորում, աղոթելը՝ կալանք, իսկ այլախոհ լինելը՝ մեկուսացում, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդար։
Այսօր ակնհայտ են նաև տնտեսական բռնության դրսևորումները՝ հարկային տեռոր, «պետականացման» անվան տակ բիզնեսի խլում, տարբեր վարչական միջամտություններով տարաբնույթ կասեցումներ և այլն։
Թևակոխել ենք ավտորիտարիզմի վերջնական հաստատման եզրափակիչ փուլ։ Առանց տնտեսության վերահսկման՝ ավտորիտարիզմը կիսատ է։ Իսկ երբ տնտեսությունն էլ է ճնշվում, բռնապետությունն ավարտին է հասնում։
Բոլորիս պարտքն է պայքարել բոլոր տեսակի բռնությունների դեմ՝ թույլ չտալով մեր երկրում բռնապետության հաստատմանը։
Խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, խաղաղությունը վախի բացակայությունն է: Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի։
Հուլիսի 4-ին՝ ժամը 18։00-ին, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամների հետ լինելու եմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու բռնության հերթական զոհ, ազգային բարերար Սամվել Կարապետյանին։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



