Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը ու առանց համարանիշի մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ, ում առաջինը օգնության են հասել «Nissan Rogue»-ի վարորդը, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































