Հայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք. Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք։ Դրա համար Ադրբեջանը խոսում է, իբր թե, այսօրվա Հայաստանը կառուցված է «Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերի» վրա։ Հետևաբար, Ադրբեջանին նաև պետք է, որպեսզի փչացնի իր հարաբերությունները, գոնե ժամանակավորապես, Ռուսաստանի հետ, որպեսզի մեր տարածաշրջանում հնարավոր լինի պատերազմ։
Ինչո՞ւ։
Որովհետև մեր տարածաշրջանում Ռուսաստանն ուզում է խաղաղություն, իսկ Արևմուտքն ուզում է պատերազմ, որպեսզի պրոբլեմներ ստեղծի Ռուսաստանի համար։
Սա է տեղի ունենում այսօր մեր աչքի առջև, բայց սրանից պետք է հետևություններ անել։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ոչ միայն չհեռանա Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, այլ հակառակը՝ պետք է ավելի ամուր կանգնի Ռուսաստանի կողքին և քաղաքական, դիվանագիտական գործիքներով ստիպի Ադրբեջանին ևս դառնալ ՀԱՊԿ-ի անդամ և ինտեգրվել պրոռուսական կառույցներին։
Մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, եթե Արևմուտքը «ՔԻԹԸ ՉԽՈԹԻ» մեր տարածաշրջանի ներքին խնդիրների մեջ, եթե մեր ներքին խնդիրները լուծենք մեր ռեգիոնալ պետություններով՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Հակառակ պարագայում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու…
Նորից եմ խնդրում, սիրելի հայեր, պետք է բոլոր հարցերն ու վեճերը դնել մի կողմ ու զբաղվել Հայաստանի անվտանգության կառուցմամբ։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



