Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. Սուրեն Պապիկյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իրազեկել է այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխության մասին.
«Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին։
Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:
Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:
Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































