Ժողովրդավարություն խոստացավ, բայց բռնապետություն բերեց․ Մենուա Սողոմոնյան
БЛОГՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովրդավարություն խոստացավ, բայց բռնապետություն բերեց,
Արցախի միջազգային ճանաչում խոստացավ, բայց Արցախն ամբողջովին հայաթափման հասցրեց,
սեր և հանդուրժողականություն խոստացավ, բայց ատելություն ու պառակտում տարածեց,
հիմա հերթը անկախ պետականությանն է․ գոչում է ինքնիշխանության մասին, բայց շատ պարզորոշ ձևով երկիրը դարձնում է Թուրքիայի հպատակ երկիր։
Ստորև թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տեքստն եմ դնում՝ վերջին կետի վերաբերյալ ավելի մանրամասն պարզաբանման նպատակով։
Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։
Եվ այսպես.
Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։
Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։ Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ։
Բաժանորդագրվել թելեգրամ ալիքիս՝ t.me/varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



