Ողբերգական դեպք Հաղթանակ թաղամասում. Հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մալաթիա-Սեբազտիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում։
Փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ անցած կեսգիշերին՝ ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































