ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ–ի անդամ. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1911– վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:
1992– զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):
1992– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ–ի անդամ:
2001– հայտնի հրապարակախոս և գրող Զորի Բալայանի անունը հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից», որտեղ նա հայտնվել էր Ադրբեջանի ջանքերով:
2003– Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ պետական հարկերը չվճարելու մեղադրանքով:
2010–Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել՝ աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:
2012– հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:
2021– ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի։ Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:
ԱՇԽԱՐՀ
324– տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:
987–Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորման ժամանակաշրջանը:
1423–ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11–րդը:
1518–ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:
1608–ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:
1642–վախճանվել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին:
1773 – Ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ:
1849–ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ և վերջ են տվել Հռոմեական Հանրապետությանը:
1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:
1886–մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:
1890 – Այդահոն դարձել է ԱՄՆ–ի 43–րդ նահանգը:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Բագրատիոն» օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:
1948 – Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:
1956 – Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրել է արտագաղթել Իսրայել:
1962– Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:
1988– ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի «Vincennes» ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվողները՝ 290 մարդ:
1996 – Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:
2006– «2004 XP 14» աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432308 կմ հեռավորությամբ:
2018 –դանիացի գիտնականները առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































