Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու, խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ «Փաստի» վերջին զրույցը մոտ մեկ ամիս առաջ էր։ Այն ժամանակ քննարկում էինք նաև Նիկոլ Փաշինյանի սոցցանցային գրառումներն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի դեմ։ Խոսքը գործի վերածեց իշխանությունը։ Հունիսի 27-ին ականատես եղանք ուժայինների գրոհին Վեհարանի վրա։ Այժմ կալանավորված են Բագրատ և Միքայել Սրբազանները, Հրայր Սարկավագը, «Սրբազան շարժման» աջակիցներ։ Մեղադրանք է հարուցվել քաղաքացիների նկատմամբ, որոնք հունիսի 27-ին Էջմիածնում էին՝ թույլ չտալու ուժային համակարգի ներկայացուցիչների գործողություններն այնտեղ։ Ինչո՞ւ իշխանությունն այս հարցում էլ հատեց բոլոր կարմիր գծերը, սեփական վախերի՞ դրսևորումն է։ Պողոսյանն ունի իր կարծիքը՝ թշնամու պարտադրանքն է, կատարում են։

«Վախերից ենք խոսում։ Վախն իր մոտ ամեն ինչի հանդեպ է, այն ամենի, ինչը կարող է պրոբլեմ ստեղծել երկրի ներսում իշխանությունը պահելու համար։ Երկու վախը մեկ մահ է։ Հիմա երկու անգամ վախեցած են։ Հայկական ամեն ինչն իրենց մեջ վաղուց վերացել է, մահացել։ Դրանից հետո իրենց ամեն գործողություն հենվում է պարզ պարտադրանքների վրա։ Ո՞ւմ դեմ են Ալիևն ու Էրդողանը միշտ խոսում։ Իրենց ձևակերպմամբ՝ «ռևանշիստների»։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Հայերը, որոնք միշտ հիշում են։ Ո՞րն է այն ինստիտուտը, որն ունի հիշողություն, ո՞րն է այն ինստիտուտը, որը պահպանել է հայության ինքնությունը 1915 թվականից հետո ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Այդ ինստիտուտը եղել է Եկեղեցին։ Յոթ միլիոն հայությանը պահպանողը, այս ձևակերպումը տանք, եղել է Եկեղեցին։ Դրա համար Եկեղեցու դեմ գործողությունների պարտադրանք է դրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Հետաքրքիր զուգահեռներ է տանում Փաշինյանի գրառումների բովանդակության և գործողությունների միջև։ «Ամուսնացյալ քահանաներին եղբայր է կոչում, փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց չէ՞ որ դու ինքդ ամուսնացած չես։ Ինչո՞ւ նրանց օրինակին չես հետևել, եթե նրանք քո եղբայրներն են։ Ասում է՝ այս հոտի հետևորդն եմ և այլն, և այլն։ Ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու։ Այստեղ այլ խնդիր կա, թե ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել։ Լուսանկարներ տեսա՝ ոստիկանների ձեռքերին խաչեր կային դաջված։ Դաջվածքը պետք է քո ինքնության մի փոքրիկ նկարագիրը լինի։ Եթե ձեռքիդ վրա խաչ ես դաջել կամ մեքենայումդ խաչ ես կախել, ուրեմն դա քո ինքնության մի մասնիկն է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես գնալ և Խաչի վրա ձեռք բարձրացնել։ Հիշեք Արցախյան մեր առաջին պատերազմը։ Մարդիկ զենքով եկեղեցի չէին մտնում, զենքը թողնում էին եկեղեցու դռան մոտ, նոր ներս էին մտնում։ Հիմա ասում են՝ ոստիկաններն ամաչել են, նկարներ են հրապարակում, բայց գնացել էին, չէ՞, Խաչի դեմ։ Սա որևէ սահմանների մեջ չի տեղավորվում։ Ճիշտ չեմ համարում իշխանության օրակարգերը սպասարկելու համար իրենց մասին խոսելը»,-նշում է մեր զրուցակիցը և այժմ սթափվելու կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք հօգուտ այս իշխանության են աշխատում։

Երբեմն մեր հասարակության հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչում, թե կարծես հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Հասարակության ներսում այն մտայնությունը կա նաև, որ եթե այսօր կալանավորվում են Եկեղեցու հոգևոր սպասավորներ, գործարարներ, մարդիկ, որոնք և՛ հեղինակություն ունեն հասարակության մեջ, և՛ մարդկային ու ֆինանսական լծակների են տիրապետում, ապա դրանից չի կարող խուսափել որևէ մի քաղաքացի, որը բողոքի ձայն կբարձրացնի։ Պողոսյանն ասում է՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր արժեքներով, հայացք գցի իր անցած ճանապարհին, ինքն իրեն հարց տա՝ ես մարդ եմ, որ վախկոտների կողքին է ապրե՞լ, թե՞ մարդ եմ, որը մտածում է՝ ես իմ սեփական արժեքն ունեմ։ ««Սրբազան շարժման» ժամանակ խոսվում էր այն գաղափարի մասին, որ տեղի ունեցող գործընթացները պետք է ավելի մաքրեն ու ազնիվ դարձնեն յուրաքանչյուր մարդու։ Ամեն մեկն իր արժեքներով պետք է ապրի, ուրիշներին չպետք է նայի։ Դու քո ճանապարհն անցիր, կողքինդ էլ նույն կերպ կվարվի, այն մյուսն էլ, և այդպես շարունակ։ Ի վերջո, քանի՞ հոգի կլինի, որոնց կարելի է ճնշել։ Օրինակ՝ հինգ հարյուր հազար մարդո՞ւ։ Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու, այնտեղ են մարդկանց տանելու։ Ես մի բան գիտեմ՝ եթե մարդու հոգին չջարդեն, որևէ բան հնարավոր չէ անել։ Կարևոր է հավատը հոգու հզորության հանդեպ։ Այսօրվա դրությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորել են։ Ինձ համար նա պարզապես Դավիթն է, որը եղել ու մնում է իմ ընկերը։ Եվ ես ուրախ էի կարդալ օրերս հրապարակված իր նամակը, որ իրեն չեն «ջարդի»։ Ես այդ տեսակ Դավիթի ընկերն եմ, որին հնարավոր չէ «ջարդել»։ Այսօր չունեմ լուծում, թե ինչպես պաշտպանեմ Դավիթին, բայց տեսնում եմ իր ամրությունը, հասկանում եմ՝ ես էլ նույն կերպ չպետք է «ջարդվեմ»։ Հիմա այսքան մարդկանց են կալանավորել, նրանք ասում են՝ մենք չենք «ջարդվելու», եթե նրանցից յուրաքանչյուրի կողքին կանգնող ընկերն ինքն էլ չկոտրվի, որևէ խնդիր չի լինելու։ Ամեն մեկս մեր ճանապարհը պետք է անցնենք»,-ընդգծում է նա։

Վեհարանի վրա «հարձակման» օրը Պողոսյանը մի գրառում էր կատարել, որում նաև նշել էր. «2021-ի հունիսին տանը մնացած և ընտրության չգնացած մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, ձեզ ո՞նց եք այսօր զգում: Հարցս փոխեմ՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ ստացաք այսօր այն ժամանակվա ձեր չգործողությամբ։ Իսկ գործողությունը շատ պարզ էր՝ պետք էր որևէ մեկին տայիք ձեր ձայնը, բացի մեկից։ Բայց... ասողին լսող էր պետք։ Մենք ինքներս հասցրինք այսօրվան»։ Մեր զրուցակիցը վստահ է՝ ամենօրյա կյանքը աշխատանք է պահանջում։ «2021 թվականի ընտրությունից օրեր առաջ շատ պարզ բաներ էի առաջարկում մարդկանց։ Ինքս մի պարզ բան գիտեմ՝ մի մեծությունը X է, մյուսը՝ Y: Ե՞րբ Y-ն ունի պոտենցիալ X-ից մեծ լինելու։ Եթե Y-ին գումարեն մեկ։ Եթե ես դա չեմ անում, ապա Y-ը հնարավորություն չի ստանում X-ից մեծ լինելու։ Պարզ ձևակերպմամբ՝ իրար պետք է օգնեք, ոչ թե բաժանումներ անեք։ Էլ չեմ ասում, որ մանրամասն նկարագրել եմ, որ իմ պատգամավոր եղած ժամանակ վեց խմբակցություն էր հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել, ինչը նշանակում էր, որ վեց քաղաքական միավոր 60 հազար ձայն էր ստացել։ Իսկ 2021 թվականին 20-ից ավելի քաղաքական միավոր մասնակցեց, և ընդամենը երկուսը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Հասկացե՞լ ենք, թե ինչպես ենք փոշիացնում ձայները։

Երբ քեզ ինչ-որ բան բարկացնում է, և փորձում ես որոշում կայացնել ոչ թե սառը գլխով ու դատողությամբ, հետևանքներն էլ այսպիսին են լինում։ Վստահ եմ՝ 2021 թվականին մարդիկ ընտրության էին գնում ոչ թե սառը դատողությամբ, այլ էմոցիոնալ վիճակում։ «Նախկիններ», «սևեր ու սպիտակներ» պայքարն էր ընթանում։ Նրանք չէին հասկանում, թե իրենց որոշում կայացնելու դրդապատճառներն ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Ի վերջո, զայրույթի մեջ կատարված ընտրությունը չի կարող չեղարկվել։ Ես հասկանում եմ, որ տանը մնալով՝ քաղաքացիներն ասացին, որ չեն ընտրում գործող իշխանություններին, բայց դա ունեցավ հետևանք։ Ինչ-ինչ պատճառներով չընտրելով ուրիշներին՝ ընտրեցին այսօրվա գործողներին։ Եթե նույնիսկ մարդիկ ցանկանում էին այլ բան ասել, ստացան այլ արդյունք։ Բոլոր նրանք, ովքեր գնացել են ընտրության, իրենք ավելի քիչ են տուժել, քան նրանք, ովքեր առհասարակ չեն գնացել ընտրության»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула