Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել ադրբեջանցիների մահվան և «լուրջ մասրմնական վնասվածքների» համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմին բողոք է հայտնվել՝ «երկու երկրների միջև հարաբերությունները վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի» առնչությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նշվել է, որ Ռուսաստանի կողմից տեղի ունեցածի վերաբերյալ տրված պարզաբանումը հակասում է փորձագիտական եզրակացությանը և մահացածների մարմինների վրա բռնության հետքերի առկայությանը», -նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ ռուսական լրատվամիջոցներում, այս շրջայցերի կապակցությամբ, «նկատվում են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ, և անընդունելի է այնպիսի արտահայտությունների օգտագործումը, մասնավորապես ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ հանցավոր խումբը» արտահայտությունը։
«Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս ողբերգության լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացնի, կբացահայտի և կպատժի մեղավորներին, ինչպես նաև կվճարի փոխհատուցում տուժածներին։ Այս քայլերը համարվում են չափազանց կարևոր երկկողմ հարաբերություններում բացասական մթնոլորտը վերացնելու համար», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































