Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. ՆԳՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը»։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման գողություններ էր կատարել նաև Երևանի այլ թաղամասերում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են գողացված պահեստամասեր, և իրավապահները ձեռնարկում են միջոցներ` դրանց օրինական տերերին հայտնաբերելու ուղղությամբ: Մասնավորապես` հայտնաբերվել է 14 զույգ հայելու ապակի, մեքենայի երկու հայելի, մեկ զույգ լուսարձակ, «Ֆորդի» մեկ զույգ հակամառախուղային լուսարձակ և «Մազդայի» տարբերանշան:
Իրենց ավտոմասերը ճանաչողները կարող են դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 1-02»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































