Իրանը երկարաձգել է թռիչքների արգելքը երկրի մի շարք շրջաններում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել են մինչև հուլիսի 2-ի՝ Երևանի ժամանակով 14:30-ը։ Դրա մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։
Ըստ երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կայքում զետեղված հայտարարության՝ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են, ներառյալ՝ մայրաքաղաքի օդանավակայաններում՝ Մեհրաբադում և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում։
«Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում տեղակայված օդանավակայաններից, դրանց թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (երկուսն էլ Թեհրանում են - խմբ.) օգտվելուց... (Իրանի) ներսում և դրանից դուրս չվերթների չեղարկումը երկարաձգվել է», -ասված է Ախավանի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պաշտոնյան, երկրի կենտրոնական և արևմտյան մասերի օդային տարածքը բաց է մնում միջազգային տարանցիկ չվերթների համար։ Արևելյան շրջանները շարունակում են ընդունել ինչպես տարանցիկ, այնպես էլ ներքին և միջազգային չվերթներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



