Արցախի հայկական լինելը լրջագույն բալանսավորող գործոն էր նաև Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար. ադրբեջանագետ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Մի բան ես հստակ գիտեմ՝ Արցախի հայկական լինելը լրջագույն բալանսավորող գործոն էր ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար։ Բայց դա չհասկացան ոչ Մոսկվայում, ոչ Թեհրանում, ոչ էլ առավել ևս՝ Երևանում։
Եթե հասկանային առաջին հերթին հենց Երևանում՝ կկարողանային թույլ չտալ Ադրբեջանին միջազգային կոնսեսուսի հասնել Արցախի դեմ պատերազմի հարցում։ Արցախի հայկական լինելու արժեքը՝ որպես անվտանգային, կայունացնող ու բալանսավորող գործոն հասկացված չի։
Դա մեծագույն խնդիր է եղել և մնում։ Հենց մենք՝ որպես հանրություն ու պետություն դա գիտակցենք, շատ աշխատելու տեղ ու հնարավորություն կգտնենք․․․
Բայց այսօր մենք դրանից շա՜տ հեռու ենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































