Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի նշան բողոքի Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասին որոշ ուկրաինացի պաշտոնյաների անհիմն հայտարարությունների, երկուշաբթի Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարությանն առընթեր առաջին Եվրասիական վարչության ղեկավար Շահրամ Ֆարսայի կողմից, հաղորդում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետն ուկրաինական կողմին է փոխանցել իր երկրի վճռական բողոքը։
«Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային աջակցելով՝ ուկրաինացի պաշտոնյաները փաստացի անտեսել են ՄԱԿ-ի կանոնադրության և Ժնևի չորս կոնվենցիաների սկզբունքներն ու նպատակները պահպանելու Ուկրաինայի միջազգային իրավական պարտավորությունները, և հաստատել են Իսրայելի ապարտեդի ռեժիմի կատարած հրեշավոր հանցագործությունները, ինչը ենթադրում է Ուկրաինայի կառավարության միջազգային պատասխանատվությունը», -հայտարարել է Ֆարսային։
«Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացվել է նաև Իրանի դեմ Ուկրաինայի բազմիցս ձեռնարկած թշնամական և սադրիչ գործողությունների հետևանքների մասին», հաղորդում է լրատվամիջոցը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































